Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը վստահեցրել է՝ ռազմագերիների հարցը կառույցի օրակարգում է։

ԱԺ-ում խոսելով այս մասին՝ Հովհաննիսյանն ասել է. «ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ-ի հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։ Ասել, որ կոնկրետ գործողությունները, քայլերը մեզ համար գոհացուցիչ են, ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես գիտեք, դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»:

Նա վստահեցրել է, որ Բաքվում պահվող գերիների հարցով ԱԳՆ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները։

186