
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը Google DeepMind ստորաբաժանման աշխատակիցներին խորհուրդ է տվել աշխատել շաբաթական 60 ժամ (նորման 40-45 ժամ է)։
Նրա խոսքով՝ դա ընկերությանը թույլ կտա արագացնել ընդհանուր արհեստական ինտելեկտի զարգացումը։ Araratnews.am-ը մեջբերում է Սերգեյ Բրինի ներքին հայտարարությունը, որը հրապարակել է The New York Times-ը։
«Մեր մրցակիցները արագ տեմպերով առաջ են շարժվում, իսկ ընդհանուր արհեստական ինտելեկտի մրցավազքն արդեն արագանում է, դրան հաղթելու համար անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը»,- վստահ է ընկերության հիմնադիրը։
Բրինը խորհուրդ է տվել, որ բոլորը գոնե աշխատանքային օրերին լինեն գրասենյակում: Նրա կարծիքով, որոշ աշխատակիցներ աշխատում են շաբաթական 60 ժամից պակաս, իսկ ոմանք անում են միայն նվազագույնը։