Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպություններն իրենց զեկույցներում արձանագրում են Հայաստանի առաջընթացը խոսքի և մամուլի ազատությունում: Ճշմարտությունն այն է, որ աշխարհի նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում խոսքի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլ մարդկանց իրավունքները, և դա ժողովրդավար նորմ է», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: 

Պատգամավորն ընդգծեց, որ խոսքի ազատության պաշտպանության նորօրյա մարտիկները ատելության խոսքը, բռնության կոչը, անձի արժանապատվությունը նսեմացնող հայհոյախոսությունը ներկայացնում են որպես խոսքի ազատություն, «իսկ նման խոսույթի սահմանափակումը՝ խոսքի ազատության սահմանափակում: Սրանք նույն այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ հետևել են, թե ինչպես է ՀՀ-ում ամեն քայլափոխի ճնշվում խոսքի ազատությունը: Խոսքի ազատության իրացումը չի կարող լինել խոսքի ազատության չարաշահման միջոցով մյուս քաղաքացիների անխախտելի իրավունքի հաշվին»:

Մանրամասները՝ տեսանյութում
 

169