ԴՕԿ կուսակցությունը չի մասնակցի Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԴՕԿ կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի մասնակցելու Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ԱՄՆ-ում ստեղծված իրավական գործընթացը կուսակցության հայտարարության մեջ նշվել է որպես քաղաքական հետապնդում։
«Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
05 Մարտ, 2025 11:12
260