Աշտարակ-Ուշի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 5-ին՝ ժամը 22:27-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններից Ապարան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ուշի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են KamAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը և Ford մակնիշի ավտոմեքենան։
Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Ford մակնիշի ավտոմեքենան։
06 Մարտ, 2025 10:38
289