Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի, «Սպարտակի» ու «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կանխատեսել է, թե որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կդառնա Ռուսաստանի չեմպիոն։

«Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում: Եվ կասկած չկա, որ նրանք են հաղթելու առաջնությունը,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում championat.com-ը։

Հիշեցնենք, որ հայ հարձակվողը 2011-ից 2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները, որից հետո տեղափոխվել է «Սպարտակ»:

Ռուսաստանի առաջնությունում կայացած 19 տուրերից հետո «Կրասնոդարը» առաջատարությունը կիսում է «Զենիթի» և «Սպարտակի» հետ։

Աղբյուրը`ArmSport.am

 

128