Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման և փոխշահավետ գործակցության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնառությանն ու երկկողմ բարեկամական համագործակցության խորացման ուղղություններին:

173