
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան՝ Սիրիայի հետ միասին, որոշել են գործողություն իրականացնել «Իսլամական պետության» դեմ։ Այս մասին հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին, Araratnwes.am-ի փոխանցմամբ, հայտնում է Al Jazeera-ն։
Մարտի 9-ին Ամմանում տեղի է ունեցել Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Աս-Սաֆադիի խոսքով՝ հանդիպման նպատակն է «աջակցել Սիրիայի եղբայրներին՝ հանուն կայունության և ահաբեկչության դեմ հաղթանակի»։ Նա նշել է, որ իրենց երկրում անկայունությունը վտանգավոր է, քանի որ այն հանգեցնում է անկայունության ողջ տարածաշրջանում։ Նա վստահեցրել է, որ Հորդանանն աջակցում է Սիրիային և պատրաստ է դիմակայել այն խմբերին, որոնք փորձում են «ապակայունացնել նրա անվտանգությունն ու կայունությունը»։