Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի մասին։ Զեկույցի տվյալները մեջբերում է Araratnews.am-ը։

SIPRI-ի 2020-2024 թվականներին աշխարհում զենք արտահանող լավագույն 10-նյակի ցուցակը նույնն է, ինչ 2015-2019 թվականներին, որտեղ առաջին հնգյակում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Սակայն Ռուսաստանը, գլոբալ 7,8 տոկոս մասնաբաժնով, բարձրացել է երրորդ տեղ՝ Ֆրանսիայից հետո (9,6%), իսկ Իտալիան (4,8%) 10-րդ տեղից ցատկ է կատարել 6-րդ տեղ։

Զենքի խոշորագույն արտահանողների թվում Չինաստանը 2020-2024 թվականներին չորրորդ տեղում էր՝ համաշխարհային ծավալի 5,9% մասնաբաժնով։ Վերլուծաբանները նշում են, որ չնայած Չինաստանի կողմից իր արտադրանքը գովազդելու ջանքերին, շատ խոշոր ներկրողներ քաղաքական պատճառներով հրաժարվում են դրանք գնել:

 

 

104