Ստամբուլում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաընկերության աշխատակիցներին մեղադրում են լրտեսության համար՝ հայտնում է INTERFAX-ը:

Կենտրոնական հեռուստատեսության ծրագրի լրագրող և օպերատոր Ալեքսեյ Պետրուշկոն ու Իվան Մալիշկինը կապի մեջ չեն եղել դեկտեմբերի 3-ի կեսօրին: Հետո հայտնի դարձավ, որ նրանց բերման են ենթարկել անօդաչու թռչող սարքի գործարանի մոտ նկարահանելու փորձ կատարելիս: Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ լրագրողները բերման են ենթարկվել առանց թույլտվության նկարահանումների համար:

Դեկտեմբերի 7-ին նրանց տեղափոխել են դատարան՝ հաղորդում է НТВ-ն:

Ձերբակալվածների ճակատագրով զբաղվում են ռուս դիվանագետները: Դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե Մոսկվան ակնկալում է, որ լրագրողները շուտով ազատ կարձակվեն, և միջադեպը կսպառվի երկխոսության միջոցով:

1lurer.am

1380