
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բուդապեշտի երկնքում հայտնվել են օղակներ` ինքնաթիռի թողած ինվերսիոն հետքերից։ Անսովոր երևույթը նկատել են Հունգարիայի մայրաքաղաքի բնակիչներն այսօր կեսօրին: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ի՞նչ է ինվերսիոն հետքը։ Ինվերսիոն հետքն առաջանում, երբ օդանավի շարժիչներից անջատվող տաք օդը խառնվում է ցուրտ օդի հետ այն բարձրությունների վրա, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը զրոյից ցածր է: Այն իրենից ներկայացնում է օդում տեսանելի հետք, որը բաղկացած է խտացրած խոնավությունից (կաթիլներ կամ սառցե բյուրեղներ):
Ոչ բոլոր ինքնաթիռներն են հետք թողնում օրինակ, Airbus A340 շարժիչները թողնում են, բայց Boeing 707 շարժիչները՝ ոչ, չնայած երկուսն էլ թռչում են 10,000 մետր բարձրության վրա»: