Ֆիզանձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. նախարարություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։
«Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին և կեղծ տեղեկատվություն չտարածել»,- ասված է հաղորդագրության մեջ։
13 Մարտ, 2025 11:59
672
ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին
27 Փետրվար, 2026 11:58
Հայտարարագիր լրացրած քաղաքացին ընտանիքի անդամների ատամնաբուժական ծառայության ծախսը ևս կարող է հետ ստանալ
28 Փետրվար, 2025 12:42
Ինչ առավելություններ կստանան քաղաքացիները անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքում
22 Հունվար, 2025 17:41