Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։

 

Մարինե Հարությունյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշել է, որ Հուշագիրը կամրապնդի նախատեսված ուղղություններով համագործակցությունը։

 

Հուշագրի ստորագրումից հետո ՀԿ ներկայացուցիչները աշխատանքային քննարկում են ունեցել ՆԳՆ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ։ Քննարկվել են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ աշխատանքային համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատոր աշխատանքի անցնեն «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության լիցենզավորված թարգմանիչներ, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կողմից ստացված զանգերը։

 

Քննարկվել է նաև համագործակցության շրջանակում Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագիր մշակելու հարցը։

121