Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, ասում են հութիները։ Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով Al Jazeera-ին։

Հեռուստաալիքը, վկայակոչելով Եմենի առողջապահության նախարարությանը, հավելում է նաեւ, որ վիրավորների թիվը հասել է 98-ի։

Եմենի հութիները հայտարարել են, որ կշարունակեն հարձակումները ամերիկյան առևտրային և ռազմական նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները շարունակի հարվածներ հասցնել Եմենին:

Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։

250