
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպացի առաջնորդները «դողում» են Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի սպասումներից, որի հետևանքները կարող են պոտենցիալ «կործանարար» ազդեցություն ունենալ Եվրոպայի անվտանգության վրա։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ նմամ մեկանաբնություն է արել Bild թերթը։
«Երեքշաբթի երեկոյան նախագահներ Թրամփը և Պուտինը կքննարկեն Ուկրաինայի ապագան և, հնարավորության դեպքում, Եվրոպայի ապագան, որոնք կարող են հնարավոր կործանարար հետևանքներ ունենալ մեր անվտանգության համար: Այսպիսով, Եվրոպայի մայրաքաղաքներում անհանգստության զգացում կա, բայց նաև էյֆորիա»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ Կիևը մտավախություն ունի, որ Թրամփը կարող է համաձայնել Ռուսաստանին հանձնել այն տարածքները, որոնք ռուսական զորքերը դեռ չեն վերահսկում։ Ֆինլանդիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում վախենում են Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերումից և «ռուսական բանակի հարձակումից մի քանի տարվա ընթացքում»։