Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։
Պարզվել է, որ մահացածը, որը մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։
Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
18 Մարտ, 2025 17:49
115