
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 19-ին՝ ժամը 01։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Հ․ Վ․-ն և Կ․ Վ․-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Կ․Վ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։