
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը Ջիդդայում կկայանա մարտի 23-ին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի երեկվա բանակցությունների արդյունքները։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիա կմեկնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի գլխավորած պատվիրակությունը։
Ուիթքոֆը, սակայն, չի նշել, թե որ երկրի ներկայացուցիչների հետ է մարտի 23-ին հանդիպելու ԱՄՆ պատվիրակությունը։ Նշվում է, որ հավանաբար խոսքը ռուսաստանցի պատվիրակների մասին է։
Փետրվարի 18-ին ռուս-ամերիկյան բանակցություններին ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։