Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուղիղ 105 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀԿԽԸ կանոնադրությունը և ընկերությունը ստացավ «Հայաստանի կարմիր խաչի ընկերություն» անվանումը, որի առիթով Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել խաչականներին ու հայտարարել կարևոր նոր ծրագրի ազդարարման մասին.

«Մեր առաքելությունը սկսվել է Հայաստանի համար դժվարին օրերին։ Այս տարիների ընթացքում Ազգային ընկերությունը դիմակայել է տարատեսակ աղետների, հասարակարգերի փոփոխությունների, բազմաթիվ մարտահրավերների, բայց անդավաճան է մնացել մարդասիրական շարժման յոթ հիմնարար սկզբունքներին։ Շնորհավորում եմ ազգային ընկերության բոլոր աշխատակիցներին, մարզային մասնաճյուղերի մեր նվիրյալներին և իհարկե հանուն գաղափարի՝ աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությամբ ապրող մեր կամավորներին։ Այս տոնական օրն ուզում եմ ազդարարել շատ սպասված ու գեղեցիկ նորության մասին։ Հենց այս շաբաթ կմեկնարկեն Հայկական Կարմիր Խաչի ընկերության չորս մարզային մասնաճյուղի մասնաշենքերի կառուցման աշխատանքները։ ՀԿԽԸ մի քանի մարզային մասնաճյուղեր գործում են համայնքապատկան շենքերում, որոնք հաճախ մեծ անհրամարություններ են պատճառում առաջին հերթին մեր շահառուներին, սակայն ունենալով սեփական նոր տարածքներ Ազգային ընկերության աշխատանքն ավելի դյուրին ու հարմարավետ կդառնա։ Մենք շարունակում ենք 105 ամյա մեր ավանդույթները, մենք շարուանկում ենք կառուցել, մենք շարուանկում ենք ամրանալ, գործել անտրտում, օգնել ամեն կերպ՝ ցույց տալով, որ մարդասիրական գաղափարներն անհրաժեշտ ու արմատական են ցանկացած իրավիճակում»։

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը նշել է, որ նոր կառուցվող մասնաշենքերից մի քանիսն այս տարի կհանձնվեն շահագործման, մասնաշենքերը հարմարեցված են լինելու հատուկ կարիքներ ունեցող շահառուների, ուսումնական դասընթացների և մի շարք այլ նշանակությունների համար։

130