Երկու տարի ու կես է՝ այս թեման շրջանառվում է ամենօրյա գրաֆիկով: Իմ տարաձայնությունները ամսի իննից սկսած՝ պրոցեսների հետ է: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` պարզաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկություննները, թե ինքը պատրաստվում է դուրս գալ խմբակցությունից, հանդես գալ որպես անկախ պատգամավոր, քանի որ տարաձայնություններ ունի ֆրակցիայում:

 

«Այս պահին դեռ ոչ»,- պատասխանելով խմբակցությունից դուրս գալ-չգալու մասին հարցին՝ ասաց իմքայլական Սոֆյա Հովսեփյանը` չհերքելով մոտ ապագայում ֆրակցիան լքելու հավանականությունը. «Կարող է հենց վաղն էլ դուրս գամ, բայց այս պահին դեռ անելիքներ ունեմ»,- ասաց պատգամավորը:

 

Սոֆյա Հովսեփյանը չբացառեց նաև իր՝ քաղաքականությունից դուրս գալը:

 

Հայկ Մագոյան

919