Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը՝ համաձայն Համաշխարհային երջանկության զեկույցի, որը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության պատվերով մի խումբ փորձագետների կողմից:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև Դանիան և Իսլանդիան:

Լավագույն տասնյակում են հաջորդաբար՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։

Գերտերություններից ԱՄՆ-ն 24-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 66-րդը, Չինաստանը՝ 68-րդը։

Մեր տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է՝  87-րդ տեղում, իսկ հարևան Վրաստանը 91-րդ տեղում է, Թուրքիան 94-րդն է, Իրանը՝ 99-րդը։ Տարածաշրջանի ամենաոչերջանիկները Ադրբեջանում են։ Այդ երկիրը ցանկում 106-րդ տեղում է։

147 երկրների մեջ վերջին տեղում է Աֆղանստանը։

373