Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական շարժիչները (4 հատ) և մալուխները, վնասվել՝ օդափոխման համակարգը և ջերմամեկուսիչ շերտը։
20 Մարտ, 2025 15:48
98