Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար՝ կարևորելով ԶՖԳ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման նախաձեռնություններում։

 

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին։

 

ԶՖԳ-ն հետաքրքրված է այս ուղղությամբ համատեղ աշխատանքով՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված իրենց փորձի ու ներդրումային գործիքների կիրառման տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս։

82