
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագահ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ներառում էր երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի ձեռքբերման համար։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Axios-ին ասել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը և նամակի հետ կապ ունեցող երկու աղբյուր:
Անհասկանալի է՝ երկամսյա ժամկետը սկսվում է նամակն ուղարկելու պահից, թե՞ բանակցությունների մեկնարկի պահից։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի կոչը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:
Պարբերականը գրում է, որ Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և այն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն:
Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ նրա 60% հարստացված ուրանի պաշարները բավարար են վեց միջուկային ռումբի համար, եթե հարստացվեն մինչև 90%։