Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Մ.-ն իր վարած «Shacman» մակնիշի տորֆով բարձված բեռնատարով Հարթավան-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:
 
Վթարի հետևանքով տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

441