Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրացի օգտատեր, ակտիվիստ Զազա Սվանիձեն, որը ներկա էր Հայաստան-Վրաստան հանդիպմանը, ՖԲ իր էջում կիսվել էր հայ երկրպագուներից ստացած տպավորությամբ.

«Ես նստած եմ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հայ երկրպագուների համար նախատեսված հատվածում, որտեղ մենք՝ վրացիներս ենք, և ուզում եմ ասել, որ նման ընդունելություն հազվադեպ եմ տեսել հակառակորդ թիմի երկրպագուների շրջանում.

Վրաստանի և Հայաստանի ազգային խորհրդանիշները ծածանվում են միասին.

 Եթե նրանք զայրույթ են դրսևորում, ապա միայն իրենց թիմակիցների նկատմամբ։

Դուք գիտեք հաշիվը. 2:0 մեր օգտին։

Ինչպես էլ ավարտվի այս հանդիպումը, սպորտը չի կարող բաժանել այս հինավուրց ժողովուրդներին»:

514