75-ամյա տղամարդը մահացել է. երկաթուղային պատահար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 20-ին, ժամը 10․58-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ միջին տարիքի տղամարդուն շոգեքարշը վրաերթի է ենթարկել, որը մահացել է:
Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու Սանահին կայարան երկաթգծի 2598-րդ կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է շոգեքարշին և մահացել:
Կատարվում է նախաքննություն:
21 Մարտ, 2025 13:45
178