Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ կամուսնանա զուգընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ միայն այն ժամանակ, երբ գա ճիշտ ժամանակը, և նրանց կյանքում ամեն ինչ լինի իր տեղում, գրում է Daily Mail-ը:

40-ամյա մարզիկը 2016 թվականից հարաբերությունների մեջ է 31-ամյա իսպանուհու հետ, նրանք ունեն 2 համատեղ դուստր՝ 7-ամյա Ալանան և 2-ամյա Բելլան: Բացի այդ, Ռոդրիգեսը Ռոնալդուի մյուս 3 երեխաների խորթ մայրն է։ Զույգը երբեք հրապարակավ չի հաստատել՝ իրենք նշանադրվել են, թե ոչ, սակայն զույգի ընկերները մշտապես հետաքրքրվում են, թե վերջապես երբ են նրանք ամուսնանալու։

Netflix-ով հեռարձակվող I Am Georgina իրապատում շոուի ժամանակ մոդելը պատմել է, թե ինչպես են ընկերներն անընդհատ հարցնում, թե երբ է հարսանիքը:

«Նրանք միշտ կատակում են հարսանիքի մասին և հարցում. «Ե՞րբ է հարսանիքը»: Երբ Ջենիֆեր Լոպեսի The Ring Or When երգը դուրս եկավ, նրանք սկսեցին երգել այն ինձ համար», - պատմել է Ռոդրիգեսը։

Բայց Ռոնալդուն պնդել է, որ կամուսնանա սիրելիի հետ, երբ գա ճիշտ ժամանակը, և նրանց կյանքում ամեն ինչ լինի իր տեղում:

«Ես միշտ ասում եմ նրան՝ երբ այդ ազդակը ստանանք մեր կյանքում, և նա գիտի, թե ինչի մասին եմ խոսում: Դա կարող է լինել մեկ տարուց, վեց ամսից կամ մեկ ամսից։ Ես 1000%-ով վստահ եմ, որ դա տեղի կունենա», - ասել է ֆուտբոլային աստղը։

404