Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծննդյան 75-ամյակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգեւատրել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանով։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Շքանշանը Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևն է։ Լավրովն այն ստացել է ակնառու ծառայությունների, Ռուսաստանի արտաքին քաղաքականության զարգացման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի ու կառավարությունում երկարամյա արդյունավետ գործունեության համար։

Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին, ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտը։

127