Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան'տ Սխիպը ներկայացրել է վերջնական հայտացուցակը Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման համար։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» եւ կմեկնարկի 18:00-ին։

Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով։

Հայաստանի հավաքականի հայտացուցակ

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Վան»

Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Կոնստանցա, Ռումինիա)

Գոռ Մանվելյան - «Նոա»

Արտակ Դաշյան - «Նոա»

Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ

Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»

Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»

404