Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժումը հայտարարություն է տարածել՝ երեկ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Վրաստան-Հայաստան խաղից հետո տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո վրացի ֆուտբոլասերները մուտք են գործել մարզադաշտ և իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ: Երկրպագուների միջև եղել է քաշքշուկ։
«Ցավալի է հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը, որը որևէ արդարացում չունի։ Նրանք ոչ միայն փչացրին այս հաղթանակի տոնը, այլ նաև իրենց արարքի հետևանքով հնարավոր է՝ Թուրքիայի հետ կարևորագույն հանդիպումը անցկացվի առանց հանդիսատեսի։ Եվ վերջում, նրանք բռնության են դիմել Հայաստանից ժամանած երկրպագուների նկատմամբ՝ վիրավորելով մեր ազգերի բազմադարյա բարեկամական հարաբերությունները։
Հարգանքներ Առաջին հայկական ճակատին (FAF)»,- հայտարարել է վրացական ֆան շարժումը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղն ավարտվել է 6:1 հաշվով։ Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով հոգուտ Վրաստանի հավաքականի։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որի հրաժարականը պահանջում են երկրպագուները, ինչպես նաև մի շարք ֆուտբոլային ակումբներ, ներկայացնելով ֆեդերացիայի ներկայացուցիչների, հավաքականի և մարզչական շտաբի համատեղ հայտարարությունը, ներողություն էր խնդրել այս արդյունքների համար ու ասել «Մենք՝ որպես մի թիմ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»:
Երկու խաղերին էլ մարզադաշտից հետևել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանւ և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Խաղերին հետևել են նաև Հայաստանի ԿԳՄՍ, առողջապահության, պաշտպանության, ՏԿԵ նախարարները: