Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում պաշտոնապես գործող հասարակական կազմակերպություններին, արհեստակցական միություններին, մասնագիտական ասոցիացիաներին, մեդիա խմբերին, հիմնադրամներին և քաղաքացիների այլ խմբերին հրավիրում է մասնակցելու 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ ՀՀ 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին:

 

Քննարկումներն անցկացվելու են ապրիլի 3-ին և 4-ին Մհեր Մկրտչյան 5 հասցեում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում։

 

Բոլոր ցանկացողները մինչև մարտի 31-ի աշխատանքային օրվա ավարտը կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով մասնակից կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց անունները:

 

Գրանցման համար զանգահարել (011) 597-193 և (011) 597-191 հեռախոսահամարներով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներին:

105