Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են Chevrolet և Mazda մակնիշների ավտոմեքենաները։ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևոր, Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները։

125