
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տիկին Զոհրաբյանը երևի զարմացել է վարչապետի խոսնակի կոստյումի առկայությունից մի պարզ պատճառով, որ այն թերևս հիսուն և ավե՜լ անգամներ զիջում և հակասում է իր կոստյումների գնային տրամաբանությանը՝ սիրելի գուչչիներին և դոլչե ընդ գաբաննաներին, հակառակ դեպքում դժվար է տրամաբանել ի՞նչը պիտի ստիպեր հրճվել հագուստի գույնով կամ ձևով պայմանավորված :
Բայց դա էլ մի կողմ, առավել նողկալի երևույթ քան այն, որ նախկին կին պատգամավորը թիրախավորում է մեկ այլ կնոջ դժվար է երևակայել այն էլ էս համատեքստում։
Ենթադրում եմ հարգարժան տիկինը մարդկանց հագուստով ընդունում՝ հագուստով է ճանապարհում և «չափում» ըստ գույնի ձևի և արժեքի, և ի վերջո կոստյումը չէ որ պիտի գեղեցկացնի):