ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում իրականացվել են փոփոխություններ։
Մասնավորապես․
- ստացված հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի որոնման արդյունքների աղյուսակում՝ ըստ հաշվարկային փաստաթղթի մատակարարման ամսաթվի, արտացոլվում է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի հարկման ռեժիմի վերաբերյալ տվյալը՝ «Դուրս գրողի հարկման ռեժիմ», «Հարկման ռեժիմի սկիզբ», «Հարկման ռեժիմի սկիզբ ավարտ» սյունակներով։
- Համակարգի գլխավոր էջերում արտացոլվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ընդհանուր արժեքային տվյալները՝ տվյալ տարվա (ընթացիկ տարվա) հունվարի 1-ից մինչև տվյալ պահի դրությամբ։
- Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում գործարկվել է պարտադիր լրացման նոր դաշտ՝ «Գործարքի տեսակ» անվանումով։
Հարկային հաշիվների դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված» և «Այլ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
Հաշիվ վավերագրերի դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «Հարկման հատուկ համակարգ», «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված», «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», «Արտահանում», «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում», «ԱԱՀ չվճարողներ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար։ - Հաշվարկային փաստաթղթի ապրանքացանկի աղյուսակը լրացնելիս ապահովվել է ընթացիկ տողի (այն տողի, որի վրա տվյալ պահին կատարվում է լրացում) գունավորման հնարավորություն։
- Համակարգի ենթաբաժիններում ստեղծվել է նաև մեկից ավելի ՀՎՀՀ-ներով (մինչև 100 ՀՎՀՀ) որոնում իրականացնելու հնարավորություն։
- Համակարգի որոնման արդյունքների աղյուսակում հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կամ ստացողի անվանման կողքին ցուցադրվող կազմակերպաիրավական տեսակը ցուցադրվում է հակիրճ տարբերակով։
- Համակարգում՝ հաշվարկային փաստաթղթերի աղյուսակում, pdf ֆայլում, ինչպես նաև excel ձևաչափով տվյալներն արտահանելիս, արտացոլվում են նաև տարայի ընդամենը արժեքի մասով տվյալները։
- Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթղթերում սոցիալական ծախս պարունակող հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու դեպքում՝ ստացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն և անձնագրային տվյալները լրացնելուց (նաև սոցիալական ծախսը կատարած անձի հատվածում) և ստուգել կոճակը սեղմելուց հետո, համակարգն ինքնաշխատ լրացնում է ֆիզիկական անձի անունը և ազգանունը։
24 Մարտ, 2025 12:08
133
Ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276 մլն 726 հազար 714 դրամ
09 Հոկտեմբեր, 2024 20:50
ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր
08 Հոկտեմբեր, 2024 15:52
Օգոստոսին 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է ավելի քան 41 մլն դրամ. ՊԵԿ
18 Սեպտեմբեր, 2024 17:10