
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժերար Դեպարդյեն կդառնա ամենահայտնի ֆրանսիացին, որը սեռական ոտնձգությունների համար կկանգնի դատարանի առջև, հայտնում է The Guardian-ը։
Ֆրանսիական կինոյի տիտանը, որը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում և սերիալներում, մեղադրվել է 2021 թվականին ֆիլմ նկարահանելիս երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
76-ամյա Դեպարդյեն բախվել է մեկ տասնյակից ավելի կանանց բռնաբարության կամ սեռական ոտնձգությունների մեղադրանքներին, որոնք նա հերքել է, բայց սա առաջին անգամն է, որ նա ներկայացել է դատարան՝ պատասխանելու մեղադրանքներին:
Երկու կանայք՝ 34-ամյա ռեժիսորի օգնականը և 54-ամյա դեկորատորը, որոնք հայտնվել են դատավարության կենտրոնում, աշխատել են 2022 թվականին թողարկված Les Volets Verts (Կանաչ փեղկեր) ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ նկարահանվել են նաև Անուկ Գրինբերգը և Ֆանի Արդանը:
Բեմադրիչը Դեպարդյեին մեղադրել է նկարահանումների ժամանակ սեռական բռնության, սեռական ոտնձգությունների և սեռական վիրավորանքների մեջ այն բանից հետո, երբ դերասանը 2023 թվականի հոկտեմբերին Le Figaro թերթում հրապարակել է բաց նամակ, որտեղ հայտարարել է. «Ես երբեք կնոջը չեմ վիրավորել», և ենթադրել է, որ ինքը լրատվամիջոցների «լինչի» զոհ է դարձել։