
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 25-ին կկայանա փետրվարին կայացած արտահերթ ընտրություններից հետո ձեւավորված նոր Բունդեսթագի առաջին նիստը։ Նույն օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և նրա նախարարները հրաժարականի մասին պաշտոնական ծանուցումներ կստանան նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից։
Նախօրեին ավարտվել է նոր կառավարության ձևավորման շուրջ կոալիցիոն բանակցությունների առաջին փուլը, որոնք վարում են ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեա-սոցիալական միությունը (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատները (SPD):
Կանցլերի պաշտոնին հավակնող Ֆրիդրիխ Մերցը խոստացել է կաբինետի նոր կազմը ներկայացնել մինչև ապրիլի 20-ը։ ԳԴՀ Հիմնական օրենքի համաձայն՝ նախկին կառավարությունը կշարունակի իր լիազորություններն իրականացնել մինչև նորի ձևավորումը։