Փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 1.5%

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.3%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 12.7%,
- շծառայություններ՝ 12.1%,
- առևտրի շրջանառություն՝ 6%,
Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով։
2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61%-ով. արտահանումը նվազել է 67.7%-ով, իսկ ներմուծումը՝ 55.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.5%:
25 Մարտ, 2025 14:31
173