Ռուսաստանի և Թուրքիայի արգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև», – ասվում  է հաղորդագրության մեջ:

1in.am-ի փոխանցմամբ՝ Լավրովը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ազատ է արձակել NTV  հեռուստաընկերության՝ նախկինում կալանավորված ռուս լրագրողներին:

 

Նախարարները քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում:

478