Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Փյունիկը» նոր համալրում ունի. թիմին է միացել փորձառու կիսապաշտպան Միմիտո Բիային։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

27-ամյա Միմիտոն ֆուտբոլային կրթությունը ստացել է Պորտուգալիայում: Նրա կարիերան սկսվել է «Վիտորիա Գիմարայեշի» երկրորդ թիմում։

Այնուհետև Միմիտոն հանդես է եկել Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի առաջնություններում:

2023/24 թթ. մրցաշրջանում աֆրիկացի ֆուտբոլիստը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում»՝ անցկացրած 40 խաղում խփելով 3 գոլ։ Նրա նախորդ թիմն ԱՄԷ-ի «Էմիրեյթս» ակումբն էր, որտեղ ելույթ է ունեցել նախորդ տարվա օգոստոսից։

Միմիտո Բիային հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ-19 և Մ-20 տարեկանների հավաքականներ, իսկ 2020 թվականին հանդես է եկել Գվինեա-Բուսաույի ազգային հավաքականում:

273