Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից։

Նրանք քնարկել են անվտանգության և առևտրի կարևոր հարցերում համագործակցությունը:

«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար: Նա գնահատել է Թուրքիայի առաջնորդությունը «ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայում» և վերահաստատել սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ կայուն, միասնական և խաղաղ Սիրիա ապահովելու համար, որը չպետք է լինի միջազգային ահաբեկչության հենակետ կամ Իրանի կողմից ապակայունացնող գործողությունների միջանցք:

Պետքարտուղարը նշել է նաև երկկողմ առևտրի վերջին առաջընթացը և խրախուսել է ավելի ընդլայնել տնտեսական գործընկերությունը ապագայում:

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:

171