Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Հովիկ Աղազարյանին հարցրեց, թե ում խոսքերն են հետևյալ խոսքերը՝ «Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք»։

 

Հարցին ի պատասխան՝ Աղազարյանը նշեց, որ դրանք իր խոսքերն են։

 

«Այդ խոսքը շարունակություն ուներ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ պաշտոնավարի։ Դա եղել է 2021 թվականի ընտրություններից առաջ, այո, որպես միակ և եզակի ընդդիմացողներից, որ չէիք ուզում, որ գնայինք արտահերթ ընտրությունների, արել եք այդպիսի արտահայտություն։ Ինչևէ, հիմա եթե մենք լավ իշխանություն ունենք, մոտավորապես անցյալ տարվա հոկտեմբերի կողմերն էր, ձեր ընտրած դատախազն է, ձեր քվեարկած դատախազության օրենսգիրքն է, ձեր ընտրած դատավորներն են, էն որ լավ իշխանություն էինք, էդ ժամանակ եք քվեարկել և ընտրել, հիմա ի՞նչ խնդիր ունեք, որ, օրինակ, այդ թվում դուք գնաք և կողմ քվեարկեք, որ ձեր ամենալավ իշխանության ներկայացուցիչները գործը շարունակեն»,- ասաց Գաբրիելյանը։

 

 

369