
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պուտինն առաջարկել է եվրոպական և այլ երկրների հետ քննարկել ընտրությունների անցկացման նպատակով Ուկրաինայում ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հովանու ներքո ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել է Մուրմանսկում «Արխանգելսկ» միջուկային սուզանավային հածանավի նավաստիների հետ հանդիպմանը։ Պուտինի խոսքով՝ նման պրակտիկա «արդեն կա» ՄԱԿ-ի աշխատանքում։
Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանի համար ներկայումս անհասկանալի է, թե ում հետ պետք է ուկրաինական կողմից որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ «վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ»։
Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարման նմանատիպ սխեմաներ օգտագործվել են Արևելյան Թիմորում, Նոր Գվինեայում և նախկին Հարավսլավիայի որոշ մասերում։ Նախագահը հավելել է, որ Ուկրաինայի նոր ընտրված իշխանությունների հետ հնարավոր կլինի «ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն»։ Ուկրաինայում վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2019թ.-ին։