Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել են պայուսակ, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված Infiniti մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են պայուսակ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա հայտնել է նաև, որ պայուսակում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար և 680 գրամ ոսկյա զարդեր: Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոզա Մ․-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն է։ 

391