
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սերժաքոչարյանական դեսանտի ներկայացուցիչները Գյումրի են եկել (մի մասը կասկածելի փաստաթղթերով) և փորձում են ստեր տարածելով հակաքարոզչություն իրականացնել ՔՊ-ի դեմ՝ հօգուտ սերժաքոչարյանական կլանի թեկնածուներ Վարդանիկի, Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի և Կարեն Սիմոնյանի։
Մասնավորապես, դեսանտի ներկայացուցիչ Արման Թաթոյանը պնդում է, թե ՔՊ-ն ստիպում է ընտրողներին նկարել քվեաթերթիկը։ Ուրեմն Սերժի մտքի այս տիտանը նախ մեզ շփոթում է իր Սերժի հետ, երկրորդը՝ ստում է և երրորդը՝ ասենք առանց նշման, առանձին քվեաթերթիկներով ընտրության ժամանակ ի՞նչը պետք է նկարեն մարդիկ, ո՞նց պիտի նկարեն քվեաթերթիկը, որ ցույց տան թե ում են ընտրել։
Ակնհայտ է, որ «Մայր Հայաստանը», «Հանրապետական կուսակցությունը» և ՀՅԴ-ն՝ իրենց սատելիտներով կազմել են իբր «անկախ դիտորդական առաքելություններ» և արդեն փորձում են իրենց համախոհների բաժանած ընտրակաշառքների թեման մոռացության տալու համար ստվերել ՔՊ-ի անունը, բայց նրանք նորից սխալվել են իրենց հաշվարկների մեջ»։