
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բավականին երկար փորձեցի չանդրադառնալ դասական իմաստով «կեղծ դիտորդություն» իրականացնող «Հայաքվե» նախաձեռնությանը, բայց էլ չի ստացվում։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Փաստորեն, «դիտորդները» խնդիր են տեսնում, որ ընտրողին մատուցվող քվեաթերթիկները դասավորված են ըստ հերթականության, այսինքն՝ սկզբում 1-ն է, հետո` 2-ը, հետո` 3-ը ու էդպես շարունակ։
Բնականաբար, եթե ՔՊ-ն լիներ 2-րդ համարը, և քվեաթերթիկները էնպես տային, որ վերևում 2-ը լիներ, դա կհամարվեր խնդիր, բայց եթե մեր քվեաթերթիկը 1-ինն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ էլ պետք չէ։
Չնայած վստահ եմ, որ որոշ «վայ-դիտորդների» ձեռքը ճար լիներ, իրենց քաղաքական պատվիրատուների տարիների նման կառուսել էլ կֆռացնեին տեղամասերում»,- գրել է նա։