
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝20967։
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 37։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 21004։
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 11528։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 21559։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1600։
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 11525։
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 4։
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 11529։
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1596։
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 10175։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 23:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3669,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900,
«Կայունություն» կուսակցություն՝ 426։
Անճշտությունների գումարային չափը 106: