Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանում սկսվել է ներքին գործերի նախարարության խոշորածավալ հատուկ գործողություն՝ անձնական տվյալներ «ներթափանցող» ռեսուրսների հայտնաբերման նպատակով։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Աղբյուրների համաձայն՝ ՆԳՆ տարածքային վարչությունները հրահանգներ են ստացել՝ ուսումնասիրություն իրականացնել կայքերի, ալիքների և բոտերի որոնման համակարգերում, որոնց միջոցով կարելի է գտնել Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալները։ Այս որոշումը ստորագրվել է մարտի 11-ին՝ անձնական տվյալներ «թափանցող» ամենահայտնի բոտերից մեկի՝ «Աստծո աչք» բոտի հասանելիության հետ կապված խնդիրների սկսվելուց մի քանի օր անց։

«Աստծո աչքը»՝ մարդկանց անձնական տվյալները «ճեղքելու» Telegram-ի ամենամեծ բոտը, դադարեցրել է իր գործունեությունը․ բոտի ստեղծող Եվգենի Անտիպովը այս խուզարկությունները կապել է ՌԴ քրեական օրենսգրքի 272.1 հոդվածի համաձայն Ռուսաստանում առաջին քրեական գործի հետ, որը պատասխանատվություն է սահմանում ռուսների անձնական տվյալների անօրինական հավաքագրման և պահպանման, ինչպես նաև դրանց հիման վրա անձնական տեղեկատվության տարածման համար տեղեկատվական ռեսուրսների ստեղծման համար:

Baza-ի խոսքով՝ գործողությունները կշարունակվեն առաջիկա երեք շաբաթների ընթացքում։ Նախատեսվում է նման ռեսուրսների սեփականատերերին ու կառավարողներին ենթարկել քրեական պատասխանատվության։ 

169