
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում անհայտ անձը մոտենալով Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքի նախասրահ տնօրենի, աշխատակիցների, ինչպես նաև ընթերցողների ներկայությամբ առանց որևիցե պատճառաբանության բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բոլորի նկատմամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 59-ամյա Արա Մ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։