
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան երեքշաբթի օրը ասել է, որ Կիևն արդեն սկսել է խորհրդակցություններ Միացյալ Նահանգների հետ օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ, և որ բանակցությունների առաջին փուլն արդեն կայացել է։
Նախարարի ելույթի ձայնագրությունը, Araratnews.am-ի փոխանցմամբ, հրապարակել է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։
«Ես ձեզ հաստատում եմ, որ արտաքին գործերի նախարարությունը մարտի 28-ին դիվանագիտական ուղիներով ամերիկյան կողմից ստացել է այսպես կոչված՝ հանքային ռեսուրսների մասին համաձայնագրի նոր տեքստ։ Մենք արդեն սկսել ենք խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ»,- նշել է նա։
Ինչպես նշել է Սիբիգան, Ուկրաինան պատրաստ էր ստորագրել նախապես համաձայնեցված շրջանակային համաձայնագիրը, սակայն այժմ սկսել է ուսումնասիրել նոր փաստաթուղթը։